Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Իրադարձություններ Հայաստանում

Գլխավոր
Տեսասրահ

Շնչառական համակարգի վարակաբորբոքային հիվանդությունների բուժման ժամանակակից մոտեցումները ներկայացվեցին հայ բժիշկներին

Շնչառական համակարգի վարակաբորբոքային հիվանդությունների բուժման ժամանակակից մոտեցումները ներկայացվեցին հայ բժիշկներին

«Ալպեն Ֆարմա» դեղագործական ընկերությունը հայ բժիշկների համար կազմակերպեց գիտագործնական համաժողով՝ նվիրված շնչառական համակարգի վարակաբորբոքային հիվանդությունների բուժման ժամանակակից մոտեցումներին:

Ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Լուսինե Գրիգորյանը Մեդ-Պրակտիկի հետ զրույցում նշեց, որ խնդիրը հրատապ է. սեզոնով պայմանավորված՝ ակտիվացել է շնչառական համակարգի վարակներով բժիշկներին դիմողների թիվը:

«Ալպեն Ֆարմա» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Լուսինե Գրիգորյան–   Մեր ընկերության կողմից կազմակերպած միջազգային կոնֆերանսին հրավիրված բանախոս-մասնագետների ընտրությունը կատարվել է գլխավոր գրասենյակի կողմից: Ելույթ կունենան ոլորտի նշանավոր մասնագետներ Ուկրաինայից և Վրաստանից:


«Ալպեն Ֆարմա» դեղագործական ընկերությունը, որի գլխավոր գրասենակը գտնվում է Շվեյցարիայում, իր գործունեությունը  ծավալելով ընդամենը 2013 թվականի նոյեմբերից, արդեն երրորդ միջազգային համաժողովն է կազմակերպում Հայաստանում: Ի դեպ, միջոցառման ավարտին նախատեսվում է խաղարկություն, որին կմասնակցեն ներկա բոլոր բժիշկները:

Վասիլի Կիշչուկ, բ.գ.դ, պրոֆեսոր, Ուկրաինա Ելենա Կոլոսկովա, բ.գ.դ, պրոֆեսոր, Ուկրաինա Իվան Չխաիձե, բ.գ.դ, պրոֆեսոր, Վրաստան
Վասիլի Կիշչուկ, բ.գ.դ, պրոֆեսոր, Ուկրաինա Ելենա Կոլոսկովա, բ.գ.դ, պրոֆեսոր, Ուկրաինա Իվան Չխաիձե, բ.գ.դ, պրոֆեսոր, Վրաստան


Վասիլի Կիշչուկ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ուկրաինա
Հայաստանում եմ գործընկերներիս հրավերով: Հավաքվել ենք՝ օգտակար լինելու պացիենտների մի մեծ խմբի: Շնչառական համակարգի հիվանդություններից ծառացած խնդիրներն ամենահաճախ հանդիպողն են ընտանեկան բժշկի պրակտիկայում: Հաճելի է ստեղծված առիթն օգտագործել՝ փոխանցելու այս ոլորտում մեր փորձը: Միաժամանակ, հետաքրքիր էր իմանալ խնդրին առնչվող տարբեր հարցերին հայ բժիշկների մոտեցումները: Իմ ելույթում խոսել եմ շնչական համակարգի հիվանդությունների սուր և քրոնիկ դրսևորումների մասին: Հաճախ հանդիպող խնդիրներից է նաև կոկորդի ցավը, որին նույնպես անդրադարձել եմ:

 

Շնչառական համակարգի վարակաբորբոքային հիվանդությունների բուժման ժամանակակից մոտեցումները ներկայացվեցին հայ բժիշկներին


Ելենա Կոլոսկովա, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ուկրաինա
Ամբիոնը, որտեղ աշխատում և ղեկավարում եմ, վաղուց է զբաղվում շնչական համակարգի խնդիրներով և մեծ փորձ ունի հատկապես մանկական հիվանդացության ուսումնասիրության ոլորտում: Ուկրաինայում, խնդիրը կարևորելով, այս ոլորտը մասամբ ֆինանսավորվում է պետբյուջեից: Իմ ելույթի գլխավոր շեշտադրումը նշյալ հիվանդությունների դեպքում՝ նշանակումներ անելիս, գրագետ մոտեցումն է. ինչպե՞ս ընտրել ճիշտ դեղեր և խուսափել տարածված սխալներից:

 

Մարինա Չինչալաձե, «Ալպեն Ֆարմա» ընկերության տարածաշրջանային մենեջեր Տատյանա Գրինչենկո, միջազգային բաժնի մարքետինգ մենեջեր, Ուկրաինա Վաչագան Բաղդասարյան, ԵՊԲՀ մանկաբուժության թիվ մեկ ամբիոնի դոցենտ
Մարինա Չինչալաձե, «Ալպեն Ֆարմա» ընկերության տարածաշրջանային մենեջեր Տատյանա Գրինչենկո, միջազգային բաժնի մարքետինգ մենեջեր, Ուկրաինա Վաչագան Բաղդասարյան, ԵՊԲՀ մանկաբուժության թիվ մեկ ամբիոնի դոցենտ


Իվան Չխաիձե, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Վրաստան
Այսօր ներկայացվող դեղամիջոցները շատ մեծ դեր ունեն շնչառական համակարգի վարակաբորբոքային հիվանդությունների բուժման գործընթացում: Խնդիրը հրատապ է նրանով, որ գործ ունենք հաճախակի հանդիպող հիվանդությունների հետ: Կոնֆերանսին ներկայացված դեղամիջոցներն, իսկապես, արդյունավետ են: Եվրոպական պրակտիկան առաջարկում է, արդյունավետությունից զատ, մատչելի և կողմնակի ազդեցություններից գրեթե զերծ դեղեր:

 

Իվան Չխաիձե, բ.գ.դ, պրոֆեսոր, Վրաստան Ելենա Կոլոսկովա, բ.գ.դ պրոֆեսոր, Ուկրաինա Վասիլի Կիշչուկ, բ.գ.դ, պրոֆեսոր, Ուկրաինա


Մարինա Չինչալաձե, «Ալպեն Ֆարմա» ընկերության տարածաշրջանային մենեջեր
«Ալպեն Ֆարմա» ընկերությունը Անդրկովկասում լայն գործունեություն է ծավալում: Այս տարի արդեն երկրորդ խոշոր միջոցառումն ենք կազմակերպում: Արդեն հայտնի է. Հայաստանում բժիշկները միշտ հետաքրքրված են ու ակտիվ, ինչը ոգևորում է մեզ՝ բազմիցս կազմակերպելու միջոցառումներ: Վստահ եմ՝ այն փորձը, որով ներկայանում են մասնագետները, ուշագրավ, հրատապ և օգտակար է:

 

Շնչառական համակարգի վարակաբորբոքային հիվանդությունների բուժման ժամանակակից մոտեցումները ներկայացվեցին հայ բժիշկներին Շնչառական համակարգի վարակաբորբոքային հիվանդությունների բուժման ժամանակակից մոտեցումները ներկայացվեցին հայ բժիշկներին Շնչառական համակարգի վարակաբորբոքային հիվանդությունների բուժման ժամանակակից մոտեցումները ներկայացվեցին հայ բժիշկներին

 
Վաչագան Բաղդասարյան, ԵՊԲՀ մանկաբուժության թիվ մեկ ամբիոնի դոցենտ
Միջոցառումը, միանշանակ, արդյունավետ է ու հետաքրքիր: Ներկայացվող դեղամիջոցների արդյունավետությունն ու անվտանգությունն ապացուցված են ժամանակի մեջ և բազմաթիվ բժիշկների պրակտիկ աշխատանքում: Ավելորդ չէ նշել, որ գերմանական արտադրության են, ինչը պակաս խոսուն չէ: Նույն ձևաչափով միջոցառում տեղի է ունեցել նաև հոկտեմբերին, որը չէր զիջում այսօրվա լեցուն դահլիճին, ինչը նաև փաստում է, որ մեր մասնագետները, կարելի է ասել, ավանդականորեն արդեն հետաքրքրված են՝ ունկնդրելու կոնֆերանսում հնչող հրատապ թեմաները, տեղեկանալու նորագույն մոտեցումներին:

 

Շնչառական համակարգի վարակաբորբոքային հիվանդությունների բուժման ժամանակակից մոտեցումները ներկայացվեցին հայ բժիշկներին

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Մարդասիրական օգնությամբ ստացված դեղ միելոմա հիվանդության բուժման համար
ՀՀ ԱՆ. Մարդասիրական օգնությամբ ստացված դեղ միելոմա հիվանդության բուժման համար

Առողջապահության նախարարությունը «Հայաստան-Արցախ» հիմնադրամի կողմից` որպես մարդասիրական օգնություն, ստացել է Իտալիայի «ԲԻԷՍՓԻ Ֆարմասյութիքալս» դեղագործական...

«Արմենիա» ՀԲԿ-ն աշխատանքի է հրավիրում. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ՀԲԿ-ն աշխատանքի է հրավիրում. armeniamedicalcenter.am

«Արմենիա» ՀԲԿ-ն աշխատանքի է հրավիրում...

ՀՀ ԱՆ. Ծննդօգնության ծրագրում ֆինանսական սկզբունքների վերանայում
ՀՀ ԱՆ. Ծննդօգնության ծրագրում ֆինանսական սկզբունքների վերանայում

Առողջապահության նախարարությունը մշակել է կեսարյան հատումների աճի զսպմանն ու նվազեցմանն ուղղված միջոցառումների նոր ծրագիր...

Հայտարարություն. ultraimaging.am
Հայտարարություն. ultraimaging.am

Անցեք ցանկացած ՄՌՏ, ԿՏ, ՈՒՁ, ԷխոՍԳ և Դուպլեքս հետազոտություն սկսած 55,000 դրամից և ստացեք 10% հետվճար...

Սուիցիդները` օրախնդիր. Հոգեկան առողջության ազգային կոալիցիայի նիստը
Սուիցիդները` օրախնդիր. Հոգեկան առողջության ազգային կոալիցիայի նիստը

Սույն թվի սեպտեմբերի 10-ին Երևանում` «Անի Գրանդ» հյուրանոցում, կայընթացավ Սուիցիդների կանխարգելման համաշխարհային օրվան նվիրված Հոգեկան առողջության ազգային...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Սեմինարների շարք՝ նվիրված Կրծքով կերակրման համաշխարհային շաբաթին. morevmankan.am
Սեմինարների շարք՝ նվիրված Կրծքով կերակրման  համաշխարհային շաբաթին. morevmankan.am

Կրծքով կերակրման համաշխարհային շաբաթն այս տարի նշվում է 2024 թ. օգոստոսի 1-7-ը, որի շրջանակում ՅՈՒՆԻՍԵՖը, ԱՀԿ-ն և Կրծքով կերակրման գլոբալ դաշինքը...

Գիտաժողով «Դեղաբուժության ժամանակակից մոտեցումները՝ նորարարություն և լավագույն փորձ» թեմայով
Գիտաժողով «Դեղաբուժության ժամանակակից մոտեցումները՝ նորարարություն և լավագույն փորձ» թեմայով

Ս/թ հուլիսի 12-ին «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի, «Ազգային բժշկական պալատի» և «Հայ-ամերիկյան դեղագետների ասոցացիայի» կողմից կազմակերպվել էր...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
«Դեղաբուժության ժամանակակից մոտեցումները՝ նորարարություն և լավագույն փորձ» թեմայով գիտաժողով
«Դեղաբուժության ժամանակակից մոտեցումները՝ նորարարություն և լավագույն փորձ» թեմայով գիտաժողով

«Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամը, «Ազգային բժշկական պալատը» և «Հայ-ամերիկյան դեղագետների ասոցացիան» ներկայացնում են...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Հունիսի 28-29-ը, 2024 թ․, 3-րդ ամենամյա Սրտանոթային սիմպոզիում
Հունիսի 28-29-ը, 2024 թ․, 3-րդ ամենամյա Սրտանոթային սիմպոզիում

Հարգելի կոլեգաներ, Ուրախ ենք տեղեկացնել, որ 3-րդ ամենամյա Սիրտանոթային սիմպոզիումի ծրագիրը...

ԵՊԲՀ. Ռումինիայում կկայանա iCREATE ամառային դպրոցը` նախատեսված հանրային առողջության ոլորտի համար
ԵՊԲՀ. Ռումինիայում կկայանա iCREATE ամառային դպրոցը` նախատեսված հանրային առողջության ոլորտի համար

Հարգելի ուսանողներ,

2024 թվականի հունիսի 17-22-ը Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքի համալսարանի...

ՀՀ ԱՆ. Մրցույթ` էթիկայի հանձնաժողովի անդամի ընտրության համար
ՀՀ ԱՆ. Մրցույթ` էթիկայի հանձնաժողովի անդամի ընտրության համար

Առողջապահության նախարարությունը հայտարարում է մրցույթ էթիկայի հանձնաժողովի անդամ ընտրվելու համար...

ՀՀ ԱՆ. Մրցույթ` առողջապահության նախարարության կլինիկական փորձարկումների էթիկայի հանձնաժողովի անդամների ընտրության համար
ՀՀ ԱՆ. Մրցույթ` առողջապահության նախարարության կլինիկական փորձարկումների էթիկայի հանձնաժողովի անդամների ընտրության համար

Առողջապահության նախարարությունը հայտարարում է մրցույթ կլինիկական փորձարկումների էթիկայի հանձնաժողովի անդամ ընտրվելու համար...

ԵՊԲՀ. «Էնդոկրինոլոգիան լաբորատոր ախտորոշման պրիզմայով» միջազգային գիտագործնական կոնֆերանս
ԵՊԲՀ. «Էնդոկրինոլոգիան լաբորատոր ախտորոշման պրիզմայով» միջազգային գիտագործնական կոնֆերանս

«Էնդոկրինոլոգիան լաբորատոր ախտորոշման պրիզմայով»  միջազգային գիտագործնական կոնֆերանս-ցուցահանդեսի  համանախագահներն էին ԵՊԲՀ կլինիկական լաբորատոր ախտորոշման...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Կայացավ «Կեսարյան հատման ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով միջազգային գիտաժողովը. morevmankan.am
Կայացավ «Կեսարյան հատման ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով միջազգային գիտաժողովը. morevmankan.am

Մայիսի 25-ին «Մարգարյան ծննդատուն» ՄՄԱՊԳՀԿ-ն կազմակերպել էր միջազգային գիտաժողով՝ «Կեսարյան հատման արդի հիմնախնդիրները» թեմայով...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
2024թ. հունիսի 1-ին․ Հետբուհական կրթության և շարունակական մասնագիտական զարգացման գիտաժողով ի հիշատակ դր. Արամ Չոբանյանի
2024թ. հունիսի 1-ին․ Հետբուհական կրթության և շարունակական մասնագիտական զարգացման գիտաժողով ի հիշատակ դր. Արամ Չոբանյանի

Շարունակական մասնագիտական զարգացմանը նպաստելու մեր առաքելությանը համահունչ, ինչպես նաև Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) աջակցությամբ...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ